Մալենան ընկել է բեմից ու դեմքը վնասել. Եվրատեսիլյան ելույթը կասկածի տակ է

Մալենան ընկել է բեմից ու դեմքը վնասել. Եվրատեսիլյան ելույթը կասկածի տակ է

Երևանում դեկտեմբերի 11-ին կայանալիք 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» միջազգային մրցույթին ընդառաջ փորձերը շարունակվում են։

MediaHub.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հերթական փորձերից մեկի ընթացքում 2021 թվականին «Մանկական Եվրատեսիլը» հաղթած ու մրցույթը Հայաստան բերած երգչուհին՝ Մալենան, ընկել է բեմից ու դեմքը վնասել։

Ըստ աղբյուրի՝ վնասվածքը շատ լուրջ չէ, բայց հարցականի տակ է դրել երգչուհու մասնակցությունը համերգին:

MediaHub.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել երգչուհու մայրիկից՝ դերասան Աննա Մանուչարյանից: Վերջինս պատասխանեց, որ մեկնաբանել չի կարող։

«Այս թեմայի շուրջ ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,-ասաց նա, ըստ էության՝ չհերքելով մեր ունեցած տեղեկությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում