Մադոննան և Բրիթնի Սփիրսը կրկնել են իրենց լեգենդար համբույրը

Մադոննան և Բրիթնի Սփիրսը կրկնել են իրենց լեգենդար համբույրը

Բրիթնի Սփիրսի եւ Սեմ Ասգարիի հարսանիքը կհիշվի ոչ միայն երգչուհու նախկին ամուսնով, որը քիչ էր մնում խափաներ նորապսակների հարսանիքը, այլեւ Բրիթնի Սփիրսի եւ Մադոննայի համբույրով։

Մադոննան և Բրիթնի Սփիրսը որոշել են կրկնել լեգենդար համբույրը, որը տեղի է ունեցել 2003 թվականին Video Music Awards-ի արարողության ժամանակ։ Այն պահը, երբ Մադոննան ու Սփիրսը համբուրվել են, թերեւս հավերժ կմնա շոու բիզնեսի պատմության մեջ։

Այն ժամանակ փոփ թագուհու եւ փոփ արքայադստեր պահվածքը զարմացրել է ոչ միայն հանդիսատեսին ու լրագրողներին, այլեւ միջոցառման կազմակերպիչներին։ Ինչպես պարզվել է, նրանք չէին պատկերացնում, թե ինչ են անելու երգիչները բեմում. դա բացարձակ հանպատրաստից էր։

Հետաքրքիր է, որ երգչուհիները հիմա պայմանավորվե՞լ են, թե՞ ամեն ինչ անսպասելի է եղել։