ՃՈ մեքենան բախվել է թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսին

ՃՈ մեքենան բախվել է թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» գազալցակայանի մոտ, բախվել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի 0029 տարբերանշանով Toyota Corolla-ն, թիվ 39 երթուղին սպասարկող, Վահան Ավագյանի վարած Hyundai մակնիշի և կայանված, Սուրեն Ավագյանին պատկանող Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ՃՈ ավտոմեքենայի վարորդ Արսեն Մուրադյանին տեղում ցուցաբերել են բուժօգնություն, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վթարի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր ե նախապատրաստվում: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: