Ճոխ և էլիտար հարսանիքներ են սպասվում. իշխանական թիմը շատ լուրջ պատրաստություն է տեսնում

Ճոխ և էլիտար հարսանիքներ են սպասվում. իշխանական թիմը շատ լուրջ պատրաստություն է տեսնում

Politik.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անգամ պատերազմից հետո քեֆ-ուրախության պակաս չի ունեցել։ Հատկապես խայտառակ պարտությունից հետո Փաշինյանն ու իր թիմը առավել ճոխությամբ են իրենց ուրախությունները կազմակերպում։ Միկոնոս կղզում իշխանական հանգիստը վկա։

Մեր տեղեկություններով առաջիկայում իշխանությունները պատրաստվում են երկու ճոխ և էլիտար հասրանիքի։ Առաջին հարսանիքը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանինն է։ Մամուլը գրել էր, որ նա ընտրյալ ունի ու նախարարը պատրաստվում է ամուսնանալ։ Մեր տեղեկություններով հարսանիքը տեղի կունենա այս ամիս։

Ամուսնանալ է պատրաստվում նաև Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը։ Նրա հարսանեկան արարողության ժամկետների մասին կոնկրետ տեղեկություններ չկան, բայց ամենայն հավանականությամբ շատ չի ուշանա։ 

Երկու հարսանիքների համար էլ իշխանական թիմը շատ լուրջ պատրաստություն է տեսնում։ Բոլորը թանկարժեք նվերներ են պատրաստում, որպեսզի էլիտար հարսանիքին էլիտար մասնակցություն ցուցաբերեն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում