«Ճիշտ չի լինել մտնել որևէ մեկի ապօրինի ձեռք բերած գործարան, առանձնատուն և ասել՝ սա այլևս քոնը չէ». Նիկոլ Փաշինյան

«Ճիշտ չի լինել մտնել որևէ մեկի ապօրինի ձեռք բերած գործարան, առանձնատուն և ասել՝ սա այլևս քոնը չէ». Նիկոլ Փաշինյան

ՔՊ համագումարի ժամանակ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ Նիկոլ Փաշինյանը խոսոտվանել է, որ քաղաքացիների ակնկալիքներն ավելին էին, քան իրենք անում են:

«Մենք համարել ենք, որ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքակրթական, թե՛ օրենսդրության, թե՛ պետականության առումով ճիշտ չի լինել մտնել որևէ մեկի ապօրինի ձեռք բերած գործարան, բնակարան, առանձնատուն և ասել՝ սա այլևս քոնը չէ…

Ինձ համար ամենամեծ վտանգի զգացողությունը եղել է այն, որ եթե հակակոռուպցիոն պայքարի տանիքի ներքո սկսենք սեփականություններ վերցնել՝ պետությանն ու ժողովրդին վերադարձնելու տրամաբանությամբ, մեծ ռիսկ կա, որ պրոցեսը դուրս կգա վերահսկողությունից ու սեփականությունը մի խմբի տիրապետության տակից դուրս կգա ու կհայտնվի մյուս խմբի տիրապետության ներքո:

Գնացել ենք ինստիտուցիոնալ ճանապարհով ու մեխանիզմները սկսում են գործել, խոսքը՝ ապօրինի գույքի բռնագանձման համակարգի մասին է»,- նշել է Փաշինյանը: