«Ճիշտ է, Նիկոլ, բոլոր անունները պետք է անվանել պատմական ադրբեջանական անուններով». ադրբեջանական մամուլի արձագանքը

«Ճիշտ է, Նիկոլ, բոլոր անունները պետք է անվանել պատմական ադրբեջանական անուններով». ադրբեջանական մամուլի արձագանքը

Ինչպես արդեն հայտնել էինք, Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն օգտագործել էր ադրբեջանական անվանումներ՝ Սյունիքում առկա իրավիճակը նկարագրելիս:

Ադրբեջանական մամուլում նրա ելույթը լայն արձագանք է գտել. «Ճիշտ է, Նիկո՛լ, բոլոր տեղանունները պետք է անվանել պատմականորեն, ադրբեջանական անուններով: Շարունակիր նույն կերպ»,- գրել է լրատվամիջոցը:

Նշենք, որ կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը իր խոսքում Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների փակած հատվածը ադրբեջանական անվանումներով է ներկայացրել ՝ «Էյվազլի» և «Չայզամի»․