Ճանապարհաշինարարների անփութության հետևանքով քաղաքացին ընկել է ջրատարը, դին դուրս են բերել փրկարարները

Ճանապարհաշինարարների անփութության հետևանքով քաղաքացին ընկել է ջրատարը, դին դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիչինա-Շերամի փողոցների խաչմերուկում՝ նոր կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին, կամրջի տակ անցնող ջրատարում, դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը։

Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջ-փրկարարները ճոպանի միջոցով պատգարակով ջրատարից դուրս բերեցին տղամարդու դին։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ ավագ հետաքննիչ Մհեր Մուղդուսյանը։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով ճշտել են ականատես վկայի ինքնությունը, ով տեսել է, թե ինչպես է քաղաքացին կամրջից ցած ընկել, իսկ շինարարական կազմակերպությունը, եթե մինչև շահագործումը տեղադրվեր պաշտպանիչ արգելապատնեշներ, ապա այս դեպքը տեղի չէր ունենա։