Ճանապարհային ոստիկանության տեսուչները «Հաղթանակ» կամրջի վրա կանխել են տղամարդու ինքնասպանությունը

Ճանապարհային ոստիկանության տեսուչները «Հաղթանակ» կամրջի վրա կանխել են տղամարդու ինքնասպանությունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարդ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի քաղաքացի անցել էր «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր իրեն ցած նետել:

Հավաքված մի քանի քաղաքացիներ, տեսնելով, որ չեն կարողանում նրան համոզել, որպեսզի հետ կանգնի այդ քայլից, նկատում են, որ այդ պահին նշված վայրով անցնում են ճանապարհային ոստիկանները:

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում 2 քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Ջահել տղա էր, անցել էր կամրջի վտանգավոր եզագիծը ու ինչքան համոզում էինք, հետ չէր կանգնում իր մտքից: Նկատեցինք, որ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան անցնում է այս հատվածով:

11 60 բորտն էր, կանգնեցրեցինք ու լավ էր, ճանապարհային ոստիկանները այդ քաղաքացու հետ՝ չիմացանք ինչ խոսեցին, ու նրան հետ բերեցին անվտանգ վայր, որից հետո արդեն ժամանեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, որպեսզի պարզեն արդեն եղելութունը»:

Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկաններն են՝ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Արման Սահակյանն ու տեսուչ Բենիկ Արզումանյանը: