Ճամբարակում ընտանիքի անդամները շմոլ գազից թունավորվել են. տուժածների թվում անչափահասներ կան

Հունվարի 18-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1978 թ. ծնված Գենադի Մ.-ն, 1984 թ. ծնված Հասմիկ Պ.-ն, 2009 թ. ծնված Աստղիկ Մ.-ն, 2003 թ. ծնված Անահիտ Մ.-ն և 2000 թ. ծնված Գուրգեն Մ.-ն: 

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը՝ շմոլ գազից: 

Աղբյուր՝ armtimes.com

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...