Ղրիմը Ուկրաինա է․ Չավուշօղլու

Ղրիմը Ուկրաինա է․ Չավուշօղլու

Թուրքիան «վճռական աջակցություն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»: Միջազգային հանրությունը պետք է հանդես գա որպես միասնական ճակատ՝ միջազգային իրավունքի խախտման այս ակտի դեմ: Այս մասին Կիևում «Ղրիմի հարթակ» համաժողովում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն:

«Մենք հավատում ենք, որ «Ղրիմի հարթակը» կդառնա մեր համերաշխությունը ցուցադրելու արդյունավետ միջոց»,- ասել է Չավուշօղլուն: «Ուկրաինայում ապրում է մեծ թաթարական համայնք, իսկ թաթարական սփյուռքի միլիոնավոր ներկայացուցիչներ ապրում են Թուրքիայում: Թուրքական աշխարհի մեծ լուսավորիչ Իսմայիլ Գասպրինսկին մի անգամ ասել է, որ «ընկնելը հեշտ է, բայց նորից բարձրանալը՝ դժվար»:

զելենսկի էրդողան

Պատմության ընթացքում թաթարները կարողացել են հաղթահարել դժվարությունները: Մենք շնորհակալություն ենք հայտնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Ղրիմի թաթարներին որպես Ուկրաինայի բնիկ ժողովուրդ ճանաչելու նախաձեռնության համար»,- ասել է Չավուշօղլուն:

Ըստ թուրքական դիվանագիտության ղեկավարի՝ ներկա պայմաններում «այս խնդիրը (Ղրիմի անօրինական անեքսիան) պարզ լուծում չունի»: «Ցավոք, միջազգային համակարգը, ներառյալ ՄԱԿ-ի մեխանիզմները, նախատեսված չեն (Ղրիմի հարցը) լուծելու համար։

Միակ ելքը դեռ դիվանագիտական կարգավորումն է: Այս քայլերը պահանջում են արդյունավետ համակարգում: Այս հարթակը կարևոր սկիզբ է խաղաղ և տևական լուծմանն ուղղված ջանքերի համակարգման գործում: Ղրիմը Ուկրաինա է»,- ասել է նա: