Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը լիովին չի պահպանվում․ Լավրով

Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը լիովին չի պահպանվում․ Լավրով

Այս մասին այսօր կայացած բանակցությունների ժամանակ ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Անցած ուրբաթ և շաբաթ օրերը, մենք անցկացրեցինք այստեղ՝ մեր Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ միասին, այս շենքում: Կարևոր պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ:

Ջեյխուն Բայրամով Զոհրաբ Մնացականյան

Մենք տեսնում ենք, որ այս համաձայնագիրը դեռ ամբողջությամբ չի պահպանվում: Համենայն դեպս մարտերը շարունակվում են», — ասաց Լավրովը:

Նախարարը հույս հայտնեց, որ Ռուսաստանի շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ կնպաստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագրերի լիակատար իրականացմանը, որոնք պայմանավորված էին շաբաթ երեկոյան Մոսկվայում եռակողմ ձևաչափով: