«Ձուն հասել ա անանասի գնին». քաղաքացիները բողոքում են (Տեսանյութ)

«Ձուն հասել ա անանասի գնին». քաղաքացիները բողոքում են (Տեսանյութ)

Հայաստանում ձվի գներն աճել են 3-4 անգամ։ Եթե մինչև 2020 թ․-ի սեպտեմբեր հնարավոր էր մեկ հավկիթը ձեռք բերել 30 դրամով, ապա հիմա այն 100-120 դրամ արժե։

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքացիները նշում էին, թե շատ դժվարությամբ են կարողացել հավկիթ գնել: Բացի հավկիթից, քաղաքացիները նկատել են նաեւ կանաչեղենի եւ ձկնեղենի թանկացում:

Նշենք, որ արդեն մի քանի օր է մայրաքաղաքի խանութներում և սուպերմարկետներում ձվի գինը եռակի, քառակի անգամ թանկացել է, իսկ որոշ խանութներում առկա է ձվի դեֆիցիտ։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում