Մամուլ

Ձորաղբյուրում ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում, Ձորաղբյուրի ամառանոցների Նորավան թաղամասի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Opel Astra» մակնիշի և «ԻԺ» (բուդկա Մոսկվիչ) մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով «Opel Astra»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հայտնվել բնակչի շինության քարե պարսպի տակ և բռնկվել։ Բախման հետևանքով «Մոսկվիչը» ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, առջևի հատվածը պոկվել ու շպրտվել է մոտ 60 մետր։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները, նրանք վիրավորներին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ բժշկական պարագաներ, քաղաքացիների օգնությամբ վիրավորին տեղափոխել են իրենց ծառայողական ավտոմեքենան, որից հետո պարեկները նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

budka moskvich

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական  կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին,որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

opel hrdeh

Ոստկիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվեք էջում