Ձմռանը փոքր երեխաների հետ զբոսնել ոչ միայն կարելի է, այլև պարտադիր

Ձմռանը փոքր երեխաների հետ զբոսնել ոչ միայն կարելի է, այլև պարտադիր

Ինչու՞ է սառը եղանակին զբոսնելը օգտակար:

Սառը օդը ուժեղացնում է իմունային համակարգը: Մարմինը ցուրտ եղանակին ակտիվորեն առաջացնում է ջերմություն և արյան ինտենսիվ շրջանառությունն օգնում է խուսափել ցրտահարությունից և մեծացնում է հիվանդության դիմադրությունը:

Սառը օդը բարելավում է ուղեղի աշխատանքը: Քայլելիս արյունն ավելի արագ հարստանում է թթվածնով, աճում է մտավոր գործունեությունը:

Սառը օդը սպանում է վիրուսներն ու մանրէները: Նրանց մեծ մասը մահանում է -10 աստիճանից ցածր ջերմաստիճանում:

Սառը օդը նպաստում է նորածինների շնչառական համակարգի ձևավորմանը և զարգացմանը:

Տաք, ջեռուցվող տարածքներում վիրուսների և բակտերիաների բազմացման համար բարենսպաստ պայմաններ են ստեղծվում, և դա նպաստում է սուր շնչառական հիվանդությունների տարածմանը։

Սակայն երբ որոշեք, ցուրտ եղանակին դուրս գալ հաշվի առեք երեխայի տարիքը: Ձմեռային զբոսանքների համար դրսի ջերմաստիճանը պետք է լինի՝

մինչև 1 տարեկան երեխաների համար մինչև -10 աստիճան ցուրտ,

1-ից 3 տարեկան երեխաների դեպքում մինչև -15 աստիճան ցուրտ

3-ից 7 տարեկան երեխաները`մինչև -20 աստիճան։

Սրանք պայմանական ցուցանիշներ են, և շատ բան կախված է տվյալ տարածաշրջանի կլիմայից և այլ արտաքին գործոններից (քամու ուժ, խոնավության մակարդակ), ինչպես նաև այդ պահին երեխայի առողջական վիճակից։

Մաղթում ենք ձեզ ուրախ զբոսանքներ: