«Ձեր հերոսը Էլթոն Ջոնն է, մեր հերոսը՝ Վիտալի Բալասանյանը»․ Արթուր Թովմասյան

«Ձեր հերոսը Էլթոն Ջոնն է»․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Թովմասյանը։

«Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք. կամ ընդհանրապես ազատվել մարդկանց «հերոսացնելու» ավանդույթից»: Լառա Ահարոնյան

Նման ապազգային քարոզը պատերազմող երկրում անընդունելի է և հղի է վտանգներով:

Իսկ մեր Հերոսը Վիտալի Բալասանյանն է:

Մեծ դավադրությունը և Վիտալի Բալասանյանի զգոնությունը.

«Բոլոր նրանք ովքեր Բալասանյանին հեգնում ու հայհոյում են, խնդրեմ, թող ասեն՝ թե հակառուսական դավադրության հաջողության դեպքում, ավելի կոնրեկտ եթե Սասնա ծռերի ծրագիրը իրականանա և ռուսական բազաները հանվեն Հայաստանից, կամ թեկուզ իշխանությունները այնպես թշնամանան Ռուաստանի հետ, որ զենքի մատակարարումը խափանվի, կամ գազը թանկանա, կամ հազար ու մի պրոբլեմ առաջնա, ինչպե՞ս են պատկերացնում երկրի անվտանգությունը, կոնկրետ՝ ինչպե՞ս են պատկերացնում իրենց հարազատների, ընտնիքների, ընկերների կյանքի պաշտպանությունը։ Եթե այս հարցերի պատասխանը չունեն, եթե իրապաշտական այլընտրանք չեն առաջրկում, ու չեն էլ կարող առաջրկել, քանի որ առայժմ չկա, ուրեմն, իրենք էլ մեծ դավադրության մաս են կազմում՝ գիտակցված, կամ ոչ, կարևոր չի»։ Վահան Իշխանյան

Հ.Գ. «Ամեն ղեկավար-տասնապետ, զորավար, նախարար-որ հրաժարվում է մեռնել իր Հայրենիքի համար, հանցագործ է։ Ամեն ճշմարիտ իշխանություն-տասնապետություն, նախարարություն-ենթադրում է ավելի բարձր բարոյական իշխանավորի, քան իշխվողի մոտ»։
Գարեգին ՆԺԴԵՀ