Մամուլ

Ձերբակալել են ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդուն և ավագանու անդամին

Oragir.News-ի ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով՝ ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին Վարուժ Խոջումյանը, և նրա ընկերը` Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանը։

Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, Գյումրի ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաև Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։

Օրերս Oragir.News-ը հոդված էր հրապարակել, թե ինչպես է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ով հավակնում է նաև Գյումրիի քաղաքապետի պաշտոնին մտերիմներին պաշտոնների է նշանակել

Նշենք նաև, որ Կարեն Սարուխանյանի քեռին Մանվել Խոջումյանն էլ, ով զբաղեցրել է Բյուրակնի միջնակարգ դպրոցի փոխտնօրենի պաշտոնը, նրան մեղադրանք էր առաջադրվել տնայնագործական եղանակով պատրաստված զգալի չափով՝ 6,64 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործողություններին միջամտելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք էջում