Ձախ Հարութը Վերջին զանգի առիթով այցելել է իր հարազատ դպրոց․ «Էլ չենք լինի 20 տարեկան»

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը Վերջին զանգի առիթով այցելել է իր հարազատ դպրոց՝ Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց։

Ձախ Հարութը շնորհավորեց երեխաներին՝ Վերջին զանգի կապակցությամբ:

Անակնկալ այցը հուզեց նաև Ձախ Հարութին, ով խոստովանեց, որ դպրոցական տարիները մեծ սիրով է վերհիշում:

Ձախ Հարութը ներկաների համար կատարեց սիրված «Էլ չենք լինի 20 տարեկան» երգը՝ հուզելով ներկաներին: