«Ձագերին հերթով տալով հանգիստ չենք ապրելու․ ագռավ ու շուն չեն գալու մեզ փրկելու»․ Սիլվի Բարկովա

«Ձագերին հերթով տալով հանգիստ չենք ապրելու․ ագռավ ու շուն չեն գալու մեզ փրկելու»․ Սիլվի Բարկովա

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր գրառում է կատարել՝ արտահայտելով երկրում տիրող իրավիճակի մասին իր կարծիքը։

Ինստագրամյան էջի սթորի բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, դերասանուհին գրել է․

««Չարի վերջը» ոչ թե հորինվածք է, այլ մեր դառը իրականությունը՝ մի քանի տարբերությամբ։

1․ Ագռավ ու շուն չեն գալու մեզ փրկելու։

2․ Աղվեսն իրոք կացին ունի ծառը կտրելու։ Հիմնական փաստը մնում է նույնը՝ ձագերին հերթով տալով հանգիստ չենք ապրելու։

Մոռացեք»։