Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Bavnews.am-ի տեղեկություններով աշխատանքից ազատման դիմում է գրել Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։

Լուրեր են շրջանառվում, որ այսքանով ազատման դիմումները չեն սահմանափակվելու։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ևս դժգոհ են եղել Մարգարիտա Գրիգորյանի աշխատանքից։

Մասնավորապես՝ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասել է, որ տեխնիկական ապահովությունն իրականացնող խումբն ու խմբի ղեկավարը պարտավոր էին զգուշացնել, որ վարչապետը կադրում է, եթե անգամ ասել են՝ rec, բայց նկատել են, որ վարչապետը դա չի լսել։

Մակունցը ասել է, որ այս ամենը անհետևանք չի կարող մնալ և չի մնալու։