Հրշեջները 4 ժամ պայքարել են կրակի դեմ․ միակ չայրված ծառի վրա խաչ է ամրացված եղել (Տեսանյութ)

Հրշեջները 4 ժամ պայքարել են կրակի դեմ․ միակ չայրված ծառի վրա խաչ է ամրացված եղել

SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 12:20-ի սահմանում ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Սեբաստիա 32/2 հասցեի Հայորդաց տան մոտի խոտածածկ տարածքը դիտավորությամբ այրել են:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն այդ արարքը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել Արարատի մարզի 42-ամյա բնակիչ Արմեն Սարգսյանին:

Պարզվել է՝ կասկածյալը ծխախոտի մնացորդը նետել է խոտածածկ տարածք, ինչի հետևանքով այրվել է Ռ. Մելիքյան փողոցին հարակից խոտածածկ տարածքը:

Կրակի դեմ պայքարել է հրշեջ-փրկարարների 3 մարտական հաշվարկ: Հրշեջները 4 ժամից ավելի պայքարել են նախ կրակի տարածման դեմ, ապա մարել են այն: Այրվել է խոտածածկ տարածքն ու մեծ թվով ծառեր։

Կրակը մարելուց հետո հրշեջները նկատել են,  որ բազմաթիվ ծառեր վնասվել են, սակայն մի ծառ, որի վրա խաչ է ամրացված եղել, չի այրվել: