Հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում

Հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով օրվա ամփոփումը։

«Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները: Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն առանձին ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակվողական գործողություններ:

Կենտրոնական ուղղությամբ, մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում` միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություն:

հակառակորդ

Հարավային և հարավարևելյան ուղղություններով ընթացող առանձին օջախային մարտերում ՊԲ-ն կարողացել է հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում:

Այս պահի դրությամբ մարտերը շարունակվում են:

Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որոնց վերաբերյալ մեր զինված ուժերը հարցադրումներն ու առաջարկները մշակում են, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող, որովհետև շատ առարկայական է, որ նշվի և ունենան այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը և տեսնել խախտողին, ինչու չէ, նաև ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, որ ագրեսիան սկսել է Ադրբեջանը:

Թե երեկ ձերբակալված և թե այլ ահաբեկիչների մասին կան ապացույցներ` իրենց առկայության, իրենց օգտագործման, ինչպես նաև իրենց մարտավարության` թե ինչպես են ահաբեկիչներին կիրառում, որտեղ են կիրառում, ինչ խնդիր են լուծում և այլն: Այս ահաբեկիչը արդեն իսկ ձերբակալված է, հարուցված է քրեական գործ և ապացույցները բավարար են հետագա գործընթացների համար»: