Հրեշ, 10 նահատակն ամեն օր երազ գան քեզ ու բանդայիդ

Քաղաքագետ Ստյոպա Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Վերջապես ամբողջությամբ նայեցի ՀՔԾ պետի բացահայտումները։ Մեծագույն շոկի մեջ եմ։ Հրեշի գաղտնի հրամանի անվանումը, ներածությունն ու կետերը բավական են մեղադրանքն ապացուցված համարելու համար։ Մարդկանց ցուցմունք չէ, որ հավատաս կամ չհավատաս ու ասես՝ դեռ դատարանում կերևա։ Թղթի վրա սևով սպիտակի վրա կոտրած ձեռքով գրել է՝ իմ հանձնարարությունները կատարելու համար զինվորական համազգեստի տակ կազմավորել մարդասպանների զինված բանդաներ, պատրաստ իմ հրամանը կատարելու մոբիլ ու արագ, արդյունավետ ու բարդ պայմաններում։ Ու մարտի 1ին տրվեց հրամանը։ Հրեշ, 10 նահատակն ամեն օր երազ գան քեզ ու բանդայիդ։