Հրդեհ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակա գետնանցումում

Հուլիսի 12-ին, ժամը 08:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակա գետնանցումում, այրվում են արկղեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ այրվել են չգործող խանութների փայտյա կառուցատարրերը (մոտ 4 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել 08:51-ին: