Հրդեհից զոհված Միշա Դումիկյանը եռամարտի չեմպիոն էր

Հրդեհից զոհված Միշա Դումիկյանը եռամարտի չեմպիոն էր

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական հրդեհից զոհված Միշա Դումիկյանը Լոռու մարզի Մեծավան գյուղից էր։

Հունվարի 20-ին լրանալու էր Միշայի ծառայության 1 տարին։ Մեծ ոգևորությամբ էր նա մեկնել ծառայության։

Bavnews.am-ը տեղեկացավ, որ Միշան մասնակցել է նաև սեպտեմբերյան մարտերին: Նա ուժային եռամարտով ու կարատեով է զբաղվել, Հայաստանում և սևծովյան երկրներում անցկացվող մրցաշարերում չեմպիոն է ճանաչվել:

Ավարտել էր Մեծավանի թիվ 2 դպրոցը, ընդունվել՝ ԵՊՀ-ի Մշակութաբանություն բաժինը

Ուներ դպրոցական եղբայր և մանկահասակ քույր: