Հրավտանգ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքևից (Տեսանյութ)

Հրավտանգ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքևից (Տեսանյութ)

Սարգիս Սարգսյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որպես առեւտրական աշխատել է մոտ 9 տարի, աշխատել է խաղալիքների տաղավարում։

News.am-ի հետ զրույցում ցավով է հիշում զոհված գործընկերներին, ասում է՝ արդեն ընտանիք էին դարձել։

«Մեզ հարազատ վայր էր, մեկս մյուսին հասնող էինք, ընտանիք էինք»,- ասում է Սարգիսը։

Անդրադառնալով ողբերգական պայթյունին՝ նա վստահեցնում է, որ այդ եռահարկ շինությունը հրավառ նյութի հետեւանքով չէր կարող պայթել.

«Չեմ կարող ասել՝ սա սարքած էր, թե ինչ-որ մեկին սա պետք էր սարքել. էս շինությունը սայլուտից չէր կարող տենց բան աներ։ Ես 99 տոկոսով գիտեմ, որ վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը տակից է տեղի ունեցել։ Սա պլան է, ուզում են ժողովրդին տարհանեն իրենց տաղավարներից, որ այստեղ շենք լինի»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։

Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում