Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է բեռնատարը մխրճվում ՌԴ ԱԻՆ-ին պատկանող ավտոշարասյան մեջ

Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է բեռնատարը մխրճվում ՌԴ ԱԻՆ-ին պատկանող ավտոշարասյան մեջ: Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում։

Տեսանյութում երևում է ինչպես է մեծ արագությամբ սլացող բեռնատարը մխրճվում ռուսական ԱԻՆ-ին պատկանող ավտոշարասյան մեջ:

ԱԻՆ-ի աշխատակիցները ուղևորվելիս են եղել Կերչ՝ ականազերծման աշխատանքների և ճամփեզրին տեխնիկական կանգառ են կատարել:

Տուժել է ԱԻՆ-ի 5 աշխատակից, նրանցից 2-ի վիճակը ծանր է: