Հրապարակվել է ինչպես է BMW X5 մակնիշի ավտոմեքենան այրվում «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ (Տեսանյութ)

Հրապարակվել է ինչպես է BMW X5 մակնիշի ավտոմեքենան այրվում «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ (Տեսանյութ)

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում պարզելու համար օգոստոսի 7-ին Շենգավիթ վարչական շրջանում BMW X 5 մակնիշի 85 XՏ 500 համարանիշի ավտոմեքենայում, դեռևս անհայտ հանգամանքներում, առաջացած հրդեհի պատճառը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 10:10-ի սահմաններում ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Բագրատունյաց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 4 և 2 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտմեքենայում առաջացած հրդեհը:

Տեսանյութը ստորև