Հրապարակվել է ընդդիմության այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը
Հրապարակվել է ընդդիմության այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը
Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտնում է. «Այսօր՝ մարտի 10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ժամը 16։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։
Նշենք, որ ընդդիմադիր ուժերը փետրվարի 25-ից փակել են Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածը, իսկ մարտի 9-ից փակել են Ազգային ժողովի մուտքը նաև Դեմիրճյան փողոցի կողմից։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 17։31-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գտնվել է շուրջ 2250 մարդ»:
Տեսանյութը ստորև