Հրապարակվել է Բաթումում շենքի փլուզման տեսանյութը

Հրապարակվել է Բաթումում շենքի փլուզման տեսանյութը

Բաթումում 7 հարկանի շենքի (ավելի վաղ հաղորդվել էր, որ շենքը 5 հարկանի է) մի հատվածի փլուզման հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ 4 դիերը դուրս են բերվել ուշ գիշերը, ևս մեկը՝ քիչ առաջ։ Զոհերից մեկը տարեց կին է, երկուսը՝ անչափահաս, երկուսը՝ տղամարդ։

Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն ավելի քան 15 ժամ։ Ներկայում դեռևս փրկված է 5 մարդ՝ երկու երեխա, երկու տղամարդ և մի երիտասարդ կին։ Եվս երկու մարդու հետ կապ է հաստատվել, նրանց գտնվելու վայրը ճշտվում է։

Համացանցում հրապարակվել են շենքի փլուզման պահն արձանագրած տեսախցիկի կադրերը։

Նշենք, որ Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել։

Տեսանյութը ստորև