Հրապարակվել են կորոնավիրուսի առաջին մահացածի դիահերձման արդյունքները

Հրապարակվել են կորոնավիրուսի առաջին մահացածի դիահերձման արդյունքները

Shantnews.am-ը գրում է․ Կորոնավիրուսի առաջին զոհը՝ Ուհան քաղաքի բնակիչ 85-ամյա տղամարդը հունվարի 1-ին հոսպիտալացվել է ուղեղային կաթվածով:

Սկզբնապես հիվանդը չուներ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ:

Բայց բուժման 10-րդ օրը նա ունեցել է բարձր ջերմություն և կոկորդում առաջացել է քոր: Համակարգչային տոմոգրաֆիան երկու թոքերում ցույց է տվել վարակային օջախների առկայություն:

Հոսպիտալացումից հետո 13-րդ օրը հիվանդի մոտ հաստատվել է COVID-2019. թեստը տվել է դրական արդյունք: Հիվանդը մահացել է 28-րդ օրը՝ թոքաբորբի և շնչառական անբավարարության պատճառով:

Դիահերձումը ցույց է տվել, որ «բնորոշ բորբոքային ռեակցիան օդուղիների խորքային հատվածների և թոքային ալվեոլների վնասումն է»:

Դա պայմանավորված է նոր կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով:

Մասնագետները նշել են, որ պաթոլոգիայի նշանները, որոնք հայտնվել են հիվանդի թոքերում, նման էին SARS — ի կամ MERS- ի թոքաբորբերի դեպքերին:

Չինացի մասնագետների զեկույցում նշված է, որ վիրուսի ազդեցությունը ներքին օրգանների վրա բժիշկները դեռ չեն կարող պարզել: