«Հրապարակավ հայտնում եմ ՀՅԴ շարքերը լքելու մասին». Մարիամ Ռևազյան

«Հրապարակավ հայտնում եմ ՀՅԴ շարքերը լքելու մասին»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Մարիամ Ռևազյանը։

«Ես որպես ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ (Մհեր Ջուլհաջյան խմբի գանձապահ, Ռոստոմ խմբի խմբապետ) ցավով նշում եմ իմ ընկերների կուսակցությունից արտաքսման փաստը և ամենայն պատասխանատվությամբ նշում, որ խոսքի ազատության ճնշումը, ընկերներիս ու իմ հասցեին անհիմն մեղադրանքները կհանգեցնեն միության շարքերի աննախադեպ նոսրացման, քանի որ, ուսանողական միության ճնշող մեծամասնությունը գաղափարական և ինքնուրույն մտածելակերպի տեր անձինք են, ովքեր նախընտրում են գաղափարական ազատությունը կամակատարությունից։

Հրապարակավ հայտնում եմ նաև կուսակցական շարքերը լքելու և ոչ կուսակցական հարթակում գաղափարական պայքարը շարունակելու որոշմանս մասին, հորդորելով կուսակցական ընկերներիս պայքարել հանուն գաղափարական ազատության»։