Հրաչյա Հարությունյանին նորից են դատում այն բանի համար, որ զրկված լինելով վարորդական իրավունքից` ավտոմեքենա է վարել

Հրաչյա Հարությունյանին նորից են դատում այն բանի համար, որ զրկված լինելով վարորդական իրավունքից` ավտոմեքենա է վարել

Sputnik Արմենիան գրում է․ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զրկված լինելով վարորդական իրավունքից` ավտոմեքենա է վարել։

Այս գործով դատական առաջին նիստը նշանակված է առաջիկա երկուշաբթի` փետրվարի 24-ին։

«Իմ սեփական մեքենան որպես տաքսի եմ վարում։ Ասում են` չի կարելի։ Ես էլ ասում եմ` չի կարելի, հարց չկա, ես ընդունում եմ`չի կարելի։ Բայց որ չքշեմ, բա իմ տունն ո՞վ պահի։

Ես վատառողջ, հիվանդ տղա եմ, առողջությանս կեսը թողել եմ Ռուսաստանում, ուրիշ գործ չեմ կարողանում անել։ Չեմ կարողանում նույնիսկ բահ բռնել, ողնաշարի պրոբլեմ ունեմ, ինձ բժիշկն արգելել է 5 կգ–ից ծանր բան վերցնել։

Ես ո՛չ ինստիտուտ եմ ավարտել, ո՛չ կրթություն ունեմ։ Սաղ կյանքս վարորդ եմ եղել, էդ է իմ մասնագիտությունը։ Ուրիշ ի՞նչ անեմ, ո՞նց ընտանիքս պահեմ»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` ինքը վարորդի աշխատանքին է վերադարձել ՔԿՀ-ից դուրս գալուց մի քանի ամիս հետո, երբ գիտակցել է, որ ընտանիք պահելու այլ տարբերակ չունի։

Հարությունյանը պատմեց, որ տան միակ աշխատողն ինքն է։ Կինը չի կարողանում տնից դուրս գալ. 83-ամյա հիվանդ սկեսրայրին է խնամում։

Դուստրն ամուսնացել է ու իր ընտանիքով առանձին է ապրում։ Այդ իրավիճակում, նրա խոսքով, այլ բան չէր մնում, քան նորից նստել ավտոմեքենայի ղեկին, չնայած այն բանին, որ իր վարորդական իրավունքը մնացել էր Ռուսաստանում։

Այդ երկրի իրավապահներն այն առգրավել էին 2014թ-ին ու մինչ օրս չեն վերադարձրել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում