Հրաչյա Հակոբյանը ներկայացավ ռինգ՝ Վահե Հակոբյանի մոտ (Տեսանյութ)

Հրաչյա Հակոբյանը ներկայացավ ռինգ՝ Վահե Հակոբյանի մոտ (Տեսանյութ)

Ես ներկայացել եմ որպես ԱԺ պատգամավոր, ես չեմ եկել մենամարտեմ, իմ ռինգը ԱԺ-ում է եւ յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է փորձի խոսքի միջոցով մենամարտել: Այս մասին լրագրողներին ասաց իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հրավերով ներկայացել էր «Օրանժ» ֆիթնես ակումբ:

«Ես ներկայացել եմ, եւ ես իրեն բերել եմ հանձնեմ այս մեդալը եւ ասեմ, որ ուրախ եմ, որ իրեն գտավ այս կյանքում, իր տեղը ռինգն է, թող մտնի այդ ռինգ եւ այդ ռինգից դուրս չգա: Ես իրեն նաեւ բերել եմ բառարան, որ նա կարողանա մենախոսություն բառը տարբերի երկխոսություն բառից:

Ես չգիտեմ բոքսի կանոնները, բայց նա ասում է, թող գա բոքսի կանոններով մենամարտենք, չգիտեմ, կարող է օրենքից դուրս նենց մի բան անեմ, հետո գնան բողոքեն, ասեն` բոքսի կանոներից դուրս է գալիս»,-ասաց պատգամավորը:

Նա նույնը կրկնեց նաեւ Վահե Հակոբյանին, ինչին կուսակցության ղեկավարն ասաց, որ լավ է, որ գոնե ներկայացել է:

«Ես կարծում եմ` այս երիտասարդն ապրել է իր կյանքի ամենավատ գիշերը, պատկերացնում եք` ինչ ապրումներ է ունեցել, ամենազվարճալին այն է, որ ես համ լող եմ պարապել, համ ջրացատկ ու մեծ սիրով իրեն կարող էի հրավիրել նաեւ կրոսի, պարզապես այն էֆեկտը չէր լինի, ես խոստացել էի իրեն այստեղից ծնկաչոք հանեի»,-ասաց Վահե Հակոբյանը:

Լրագրողի հարցին, որ միգուցե  ընդուներ պատգամավորի առաջարկը եւ քաղաքական բանավեճի գնար, Վահե Հակոբյանն ասաց, որ ինքը խիստ կասկածում է Հրաչա Հակոբյանի մտավոր եւ ինտելեկտուալ կարողությունների վրա:

«Ես չեմ ուզում իմ ինտելեկտը վիրավորել: Սա իմ պատասխանն էր նրա այն արտահայտությանը, որ սյունեցիներին պետք է ծնկաչոք տանել, ռիսկը չհերիքեց մտնի, որ իրեն ծնկաչոք տանեն: Աստված իր հետ , ժամանակը ցույց կտա` ով է քաղաքական գործիչ, ով` կապիկ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում