Հրայր Թովմասյանը ցանկություն էր հայտնել որդեգրել Ավետիսյանների ողջ մնացած երեխային․ Տիգրան Վարդանյան

Հրայր Թովմասյանը ցանկություն էր հայտնել որդեգրել Ավետիսյանների ողջ մնացած երեխային։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Վարդանյանը։

«Երեկ մի նյութ էին ուղղարկել Հրայր Թովմասյանի վերաբերյալ, որը հետաքրքրեց ինձ բառիս բուն իմաստով:

Հիշու՞մ եք, որ 2015 թվականի հունվարի 12-ին տեղի էր ունեցել Ավետիսյանների ընտանիքի սպանությունը:

Մի ամբողջ ընտանիք էր սպանվել և ողջ էր մնացել միայն վեց ամսեկան Սերգեյ Ավետիսյանը, որը ստացել էր կրծքավանդակի ուղղությամբ 5-ից ավել հարված:

Ամբողջ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը սգում էր այդ օրը: Հիշու՞մ եք, եթե ոչ՝ վերհիշե՛ք:

Դա մեծ ցավ էր բոլորիս համար և… Հաջորդ նախադասությունը մի քանի անգամ կարդացեք:

Հրայր Թովմասյանը ցանկություն էր հայտնել որդեգրել երեխային:

Հրա՛յրը, տիկնայք և պարոնայք, Թովմասյան Հրայրը: 2015թ. այդ օրերին, երբ փոքրիկ Սերյոժային 3-րդ անգամ էին վիրահատում Թովմասյան Հրայրը ԲԿ-ում է գտնվել և լրագրողներին ասել հետևյալը՝ «Իմ ընտանիքի որոշումն է, իմ կնոջ նախաձեռնությունը, հիմա բոլորով աղոթում ենք, որ այդ երեխան փրկվի եւ առողջ լինի:

Դրանից հետո ինչ-որ ես արել եմ ու անելու եմ իմ երեք երեխաների համար՝ առողջություն, կրթություն, հանգիստ, ես այդ երեխայի համար անելու եմ: Հայ երեխա է, որի ծնողները մահացել են, և չի կարելի թողնել այդ երեխային, ընդգծելով, որ առայժմ այդ մասին խոսելը վաղ է, հիմա միայն պետք է աղոթել, որ երեխան հաղթահարի ճգնաժամը»:

Այո՛, այո՛, այն նույն Հրայրը, ով ՍԴ Նախագահ է և ամբողջ պետական համակարգի դեմ է դուրս եկել, որպեսզի պաշտպանի մեր Սահմանադրությունը: Այն նույն Հրայրը, ում տարեց հորը կանչել են ԱԱԾ և հարցաքննում են, թե տանիքը երբ են վերանորոգել:

Այն նույն Հրայրը, ում աղջիկներին ներքաշել են մի կեղտոտ դաշտ, ինչ է իրենց երազած արդյունքը ապահովեն՝ ՍԴ-ն առանց Հրայրի: Այն նույն Հրայրը, ով Արդարադատության նախարար լինելով իմանում է, որ Ն. Փաշինյանի դուստրը թևը կոտրել է, իսկ վերջինս բանտում է լինում այդ ժամանակ՝ մի քանի անգամ արտահերթ ընտանեկան հանդիպում է կազմակերպում:

Փաշինյան Նիկո՛լ, կարմիր գիծը, երբ հատում եք՝ հիշեք բումերանգի էֆֆեկտի մասին:

Պարզապես Թովմասյան Հրայրը…»։