Հրայր Թովմասյանը մեկնում է Ռիգա

ՀՀ ՍԴ պաշտոնական պատվիրակությունը եռօրյա այցով կլինի Լատվիայի Հանրապետությունում։ Պատվիրակությունը գլխավորի ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ։

Ս.թ. նոյեմբերի 27-30-ը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվելու է Ռիգայում:

Ինչպես հայտնում է ՀՀ ՍԴ պաշտոնական կայքը, այցը տեղի կունենա Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ տիկին Ինետա Զիեմելեի հրավերով։

Այցի շրջանակներում նախատեսվում են երկու պետությունների Սահմանադրական դատարանների մասնագիտական թեմատիկ քննարկումներ` սահմանադրական արդարադատության ոլորտի մի շարք հրատապ և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերի, ինչպես նաև դատարանների միջև գործուն կապերի հետագա խորացման և ամրապնդման շուրջ։