Հրահանգը տրված է. իրավապահ մարմինները անցան գործի, Սյունիքում ձերբակալություններ կլինեն

Հրահանգը տրված է. իրավապահ մարմինները անցան գործի, Սյունիքում ձերբակալություններ կլինեն

«Մեղրիում տեղի ունեցածը օրենքի խախտում է․ ակնկալում եմ, որ իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կարձագանքեն»։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

«Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։ Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և ընդհանրապես անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում։

Պարոն Աբազյան և պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության»։

Իրավապահ մարմինների մարզային կառույցների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ դեպքի հետ կապված մամուլի հաղորդագրությունները համապատասխանաբար հանվել են և ուղարկվել են Ոստիկանություն՝ 180-181-րդ հոդվածներով քրեական դատավարությամբ նախատեսված ընթացքը որոշելու։

Այս պահի դրությամբ արդեն Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3 մասի հատկանիշներով հարուցված է քրեական գործ, և Ոստիկանությունից նյութերը, ըստ ընթացակարգի, պետք է արդեն ուղարկվեն Քննչական կոմիտե:

Տեսանյութը ստորև