Հրաժեշտ տվեք ատամի իմպլանտներին, դուք կարող եք աճեցնել սեփական ատամները 9 շաբաթում

Նոր տեխնոլոգիան թույլ կտա ատամներն աճեցնել անմիջապես բերանում:

Կոլումբիական համալսարանից դոկտոր Ջերեմի Մաուն ատամներ է ստեղծել անմիջապես  ցողունային բջիջներից և ԴՆԹ-ից: Դա նոր հնարավորություն է բացում ատամնաբույժների և բոլոր նրանց համար, ովքեր ունեն ատամների հետ կապված խնդիրներ:

Նոր տեխնոլոգիան ձեզ կազատի ատամ հեռացնելու տանջալից գործընթացից: Դա երաշխավորում է 9 շաբաթում նոր ատամների հայտնվելը: Բացակայող ատամները փոխարինվում են ցողունային բջիջներով, որոնք վերցվում են անմիջապես ձեր օրգանիզմից: Եվ ատամը միավորվում է շրջապատող հյուսվածքների հետ: Այո, դա շատ հեշտ է:

Դա կարագացնի ռեգեներացիայի պրոցեսը, ինչն էլ կբերի արագ վերականգնման: Դա հույս է տալիս շատ մարդկանց և մեծ օգուտ կբերի ապագա սերունդներին: Ներկա պահին վերջերս բացահայտված այս պրոցեդուրան դեռևս գտնվում է ուսումնասիրման փուլում և դեռևս հաստատված չէ լայն կիրառման համար: