Հրաժարական ներկայացրած Փաշինյանը կարո՞ղ է վարչապետի պաշտոնակատար լինել

Հրաժարական ներկայացրած Փաշինյանը կարո՞ղ է վարչապետի պաշտոնակատար լինել

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Փաշինյանի հրաժարականին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ հրաժարականը տվեց, ապա կարող եմ հանգիստ խոսել այն մասին, որ իրավունքի տրամաբանությամբ չի կարող հրաժարական ներկայացրած վարչապետը շարունակել ժամանակավոր պաշտոնավարումը:

Ժամանակավոր պաշտոնավարումը կարող են կառավարության կազմում շարունակել բացառապես կառավարության այն անդամները, որոնք հրաժարական չեն տվել:

Այո, գիտեմ, որ 2018-ին էլ է նա շարունակել պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը, սակայն դա ևս եղել է Սահմանադրության էության խախտում: Այս սկզբունքը չի խախտվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ: Այդ ժամանակ նա չէր կարող լինել պաշտոնակատար և չեղավ»: