Մամուլ

Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան

Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով:

Կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեր դեսպանության հետ։

Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324, +393423382875, +393442451433

Կիսվել նյութով