Հռիփսիմե Հակոբյանը` նոր տեսահոլովակի քննադատությունների և լայքերից շատ դիսլայքերի մասին

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի նոր՝ «Ցավդ տանեմ» տեսահոլովակը բուռն քննարկումների և քննադատությունների առիթ է դարձել սոցիալական ցանցերում։ Բանն այն է, որ սա երգչուհու կատարմամբ հերթական կլկլոցով կատարումն էր, որի բառերի հեղինակը հանրահայտ Ավետ Բարսեղյանն ու Ռիչարդ Մադլենյանն են, իսկ երաժշտության հեղինակը միայն Մադլենյանը։

Ոչ միայն կլկլոցը, այլ նաև երգի բառերը դուր չէին եկել շատերին, հատկապես այն տողերը, երբ Հռիփսիմեն երգում է՝ «Եդրվում եմ, եթե չգաս, մի օր քեզ կսպանեմ, այ, ցավդ տանեմ»։ Սարկազմով մեկնաբանություններն ու գրառումները մեկ օր է, ինչ շարունակվում են։ Այսօր արդեն երգչուհին Յութուբում տեսահոլովակի մեկնաբանությունների բաժինը փակել է։

Hraparak.am-ը Հռիփսիմե Հակոբյանից հետաքրքրեց՝ ինչպե՞ս է վերաբերում հնչած քննադատություններին։ Երգչուհին նշեց, որ դրանց նորմալ է նայում․«Նորմալ եմ վերաբերվում, որովհետև վերջին ժամանակահատվածում որեւէ մեկը որևէ նոր աշխատանք ներկայացնելիս արժանանում է նման քննադատությունների։ Էնպես որ, ժողովրդի ներկայիս կարգավիճակից է դա բախում»։

Հարցին՝ այսինքն հեղափոխության հե՞տ է կապում, ներկայիս կարգավիճակը ո՞րն է, մեր զրուցակիցը պատասխանեց․«Ոչ, հեղափոխության հետ չէ։ Ներկայիս լարվածությունը կարող է ազդեցություն ունենալ, լարված է ընդհանուր մթնոլորտը Հայաստանում, երևի դա էլ կարող է նպաստել, որ երգիչը, որը նոր բան կներկայացնի, ապա բուռն քննարկումներ կլինեն։

Այն մարդկանց կարծիքը, որը շատ կարևոր է՝ հաշվի եմ առնում ու էնպես, որ շնորհակալ եմ թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքների և խոսքերի համար։ Ողջունելի և ընդունելի է, որ բացասական կարծիք հնչեցողները, այդ տեսակը չի սիրել։ Ավելի կտխրեի, որ այդ տեսակը սիրեր»։

Տեսահոլովակը մեկ օրում 55 հազարից դիտում ունի և արժանացել է ավելի շատ դիսլայքերի, քան լայքերի,, որը կարող եք դիտել այտեղ։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվիր ընկերներիդ հետ