Հունվար-օգոստոսին «Զվարթնոցից» օգտվել է 1,3 մլն ուղևոր. մեկնածները ժամանածներից ավելի շատ են․ «Հետք»

Հունվար-օգոստոսին «Զվարթնոցից» օգտվել է 1,3 մլն ուղևոր. մեկնածները ժամանածներից ավելի շատ են

Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ընդունել ու ճանապարհել է 1.355.447 ուղեւորի:

Այս մասին «Հետքին» հայտնել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, որն իր հերթին հղում է արել օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին (կրճատ՝ «ԱՄՕ»):

2020 թ. նույն ժամանակահատվածում «Զվարթնոցից» օգտվել էր 600.232 ուղեւոր: Նկատենք, որ նախորդ տարվա մարտից սկսած, երբ Հայաստանում արտակարգ դրություն մտցվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով, մեր երկրի գլխավոր օդանավակայանի ուղեւորների թիվը շեշտակի անկում ապրեց: Ցուցանիշները շարունակեցին ցածր մնալ նաեւ աշնանային պատերազմի հետեւանքով:

օդանավակայան

Ինչպես կարելի է տեսնել ստորեւ ներկայացված գրաֆիկում, 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին գրանցվել են վերջին տարիների ուղեւորահոսքի լավագույն տվյալները, սակայն մարտից հետո թվերն աննախադեպ ցածր են եղել:

Իսկ ահա այս տարի եղել է հակառակը՝ հունվար-փետրվարին գրանցվել են նվազագույն ցուցանիշներ վերջին տարիների կտրվածքով, բայց աստիճանաբար ուղեւորահոսքն ավելացել է, եւ, օրինակ, օգոստոսի տվյալը եղել է երկրորդ լավագույնը 2019-ի նույն ամսվա ցուցանիշից հետո:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: