Հունական «համով», հայկական ոգով. ինչպես վանաձորցի ընտանիքը հրուշակարան բացեց

Հունական «համով», հայկական ոգով. ինչպես վանաձորցի ընտանիքը հրուշակարան բացեց․

Ի՞նչ է երջանկության համար անհրաժեշտ հային կամ հույնին։ Նույնը, ինչ բոլորին։ Մի քիչ հաց, մի փոքր աղ իրենց համար և շատ քաղցրավենիք ուրիշների համար։  Վանաձորցի Գարեգին Մակինյանն ու Ինգա Ռուսիդուն գիտեն այդ մասին։

Գարեգինը բնիկ լոռեցի է,  Պոնտոսի հույն Ինգան՝ նույնպես։ Հույները այստեղ միշտ են յուրային եղել։ Գարեգինն ու Ինգան այս ամենն ապացուցել են ակներև ու «համով» ձևով։ Վերադառնալով Հունաստանից` նրանք Վանաձորում հրուշակարան են բացել։

– Դուք, հավանաբար, հունարեն գիտե՞ք, – հարցնում եմ Գարեգինից։

– Սովորեցրել են։ Նույնիսկ եթե չցանկանաս էլ՝ կսովորես, – ժպտալով, պատասխանում է նա։

– Ամուսինս ուզում էր հայրենիք վերադառնալ։ Սակայն Հունաստանում նա սովորել էր հունական խմորեղեններ պատրաստել։ Ես էլ կարող եմ, իհարկե։ Բայց ամուսինս իսկական պրոֆեսիոնալ է դարձել, – ավելացնում է Ինգան։

Նրանք մեկնել էին Հունաստան 2001 թվականին, վերադարձել` 2005-ին։ Գարեգինը մասնագիտությամբ կոշկակար էր, իսկ նոր տեղում արագ յուրացրեց հացթուխի գործը։ Ստացվել է հայտնի ռուսական ասացվածքի նման. աշխատանքն ու համբերությունն ամեն ինչ կհաղթահարեն («терпенье и труд все перетрут»)։

«Չէ՞ որ մենք՝ հայերս ամեն ինչ սովորում ենք, ամեն ինչի հարմարվում… Տանը ես կոշիկ էի ձևում։ Իսկ մեկնելուց առաջ սովորեցի բուլկի թխել. ինչ–որ մեկը հուշել էր», – ասում է Գարեգինը։

Հունաստանում նրան թվացել է, թե դեռ հայրենիքում են։ Այստեղ էլ ճիշտ նույն կերպ պահպանում են բարեկամական կապերը, գնահատում ընկերներին և դռներ չեն փակում հարևանների առաջ։  Եվ ճիշտ նույն կերպ չփակեցին դուռը նաև իրենց առաջ։

«Հայերին այնտեղ լավ են վերաբերվում։ Երբ մենք նեղն էինք՝ օգնում էին։ Նույնիսկ լրիվ օտար մարդիկ։ Օրինակ, բնակարանի տերերը, երբ մենք վարձով էինք ապրում», – հիշում է նա։

Նույն վստահությամբ նրան վերաբերվեցին նաև աշխատավայրում։

Երբ տեսան, որ նա լավ է գործ անում, փռի տերերը նրան արտադրության ղեկավար նշանակեցին։ Այն, որ լեզվին նա կատարյալ չէր տիրապետում, նրանց հետ չպահեց։

«Կատարյալ չէր… Ուժեղ է ասված։ Երկու ամիս չէր անցել, իսկ ինձ արտադրամասի ղեկավար են նշանակում։ Այն ժամանակ ես մոտավորապես այսպես էի խոսում. «Դու։ Տուր։ Ինձ։ Ջուր»։ Կամ «Բեր։ Ինձ։ Աղ»։ Սակայն վստահում էին… Այնուհետև խոշոր հացի գործարանում հերթափոխի ղեկավար էի։ Այն ամբողջ շրջակայքին հաց էր մատակարարում», – հիշում է Գարեգինը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։