ԺամանցՇոու-բիզնես

«Հուզմունքից արտասվել եմ». Վարդան Հովսեփյանը հայր է դարձել

Այս տարվա փետրվարին պսակադրված Վարդան Հովսեփյանն ու Կարինե Նուրիջանյանը երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ծնողներ են դարձել: Երջանիկ հայրիկը -ին հայտնել է, որ իրենց առաջնեկը տղա է: 3 կգ քաշով և 51 սմ հասակով ծնված փոքրիկին ծնողները տվել են Մաքս անունը:

vardan hovsepyan

«Տղայիս ծնվելուց օրեր առաջ ընկերներիցս մեկն ինձ հարցրեց, թե երբևէ բերկրանք զգացել եմ, այդ ժամանակ անգամ այդ բառի բուն նշանակությունը չգիտեի: Երբ լսեցի որդուս ծնվելու լուրը, հասկացա, թե որն է բերկրանքը»,- ասել է դերասանը՝ նշելով, որ այդ պահին հուզմունքից արտասվել է:

Vardan Hovsepyan

Վարդանից տեղեկացանք, որ կինն ու փոքրիկն իրենց լավ են զգում, նախատեսված օրը տանը կլինեն.«Քանի որ գիշերն է ծնվել, բժիշկները դեռ թույլ չեն տվել տեսնել երեխայիս: Փառք Աստծո, երկուսն էլ իրենց լավ են զգում»:

Աղբյուր՝ BRAVO.am

Կիսվել նյութով