«Հովո արի, մի գնա»․ աղջիկը օգնություն է կանչում․ տղամարդը ծեծում է մի կնոջ, հարվածում ոտքով (Տեսանյութ)

«Հովո արի, մի գնա»․ աղջիկը օգնություն է կանչում․ տղամարդը ծեծում է մի կնոջ, հարվածում ոտքով (Տեսանյութ)

Քիչ առաջ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ տղամարդը փողոցում ծեծի է ենթարկում երիտասարդ մի կնոջ: Նա նախ իջեցնում է կնոջը մեքենայից, ապա ձեռքերով խփում գլխին ու մարմնին, այնուհետեւ՝ ոտքով հարվածում: Տեսանյութում կինն օգնություն է խնդրում մարդկանցից:

Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Զառա Ղազարյան անունով օգտատերը:

Տարածքում լսվում է նաև մի քանի հոգու ձայն, որոնք, դատապարտելով տեղի ունեցածը, նշում են, որ պատրաստվում են ոստիկանություն դիմել: Դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։

«Հայկական ժամանակին» ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց՝ դեպքի հետ կապված հաղորդում չեն ստացել, սակայն տարածվող տեսանյութն ուսումնասիրվում է:

Տեսանյութը ստորև