Հովհաննես Ազոյանն անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում բարի գալուստ է մաղթել Հովհաննես Ազոյանին, ով անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։