Հովհաննեսազոյանանմանները ապացուցում են, որ հեղափոխություն են արել ոչ թե ժողովրդի այլ պաշտոնի համար

«Անկախ Հայաստան» էջը գրել է․ Հովհաննես Ազոյանը և հովհաննեսազոյանանմանները ապացուցում են, որ հեղափոխություն են արել ոչ թե ժողովրդի այլ պաշտոնի համար ու հենց չեն ստանում այդ ամենը, դանռում են “ընդդիմադիր” ու օնլայն հարթակի միջոցով իրանց մասին լսցնել են տալիս “վերևներին”։ 

Էսօր Հովոնա, վաղը կարա լինի յուրաքանչյուր մեկը ով վաղվանից աշխատանքից կազատվի։ Վստահեցնում եմ ձեզ, որ որ մեկին Փաշինյանը աշխատանքից ազատի հաջորդ օրը ինքն էլ այսպիսի “վատատեսական” բաց նամակներա գրելու, պատմելուա, թե ինքը ինչքան լավն էր, թե ինքը ինչքան գործա արել ու վերջում էլ չի մոռանալու ասել, թե ինչքան վատ են մինչ օրս աշխատել կառավարությունը ու Փաշինյանը։ Վառ օրինակ է էն աղանդավորի անդադար գրվող ու բողոքավոր ստատուսները։ 

Ինչ եմ ուզում ասեմ՝ հասկացաք, թե ինչու Փաշինյանը չի կարում ազատվել իր կադրերրից, քանի որ իրանք շատ են ու իրանք ամեն պահ մեջքից խփող են։ 

Ես ոչ մի գրամ չեմ հարգում նման մոտեցումը ու դա համարում եմ կռիսություն ու համարում եմ զզվելի արարքներ, բայց փաստ է, որ դա կա ու կլինի ու ինձ ամենաշատը հանրապետականները կհասկանան, որոնց աչկի առաջ սաղ դեմներից թռան ու մեջքից խփին։ 

Ազտոյանը այս նամակով ոչ թե իրեն սարքեց ընդդիմադիր ու ժողովրդի մասին մտածող, այլ հասարակ պաշտոն ուզող։