Հովիկ Աբրահամյանը պատրաստ է իր ունեցվածքը նվիրել լրագրողներից մեկին

Վերջերս լրատվամիջոցները համացանցում տարածել էին մի տեղեկություն, ըստ որի Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ապօրինի հարստացած պաշտոնյաների՝ Չեխիայում և Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ։

Նա, լինելով դեսպան, ըստ էության, աշխատել է որպես բրոքեր և զբաղվել է նախկին պաշտոնյաների՝ Երվանդ Զախարյանի, Հովիկ Աբրահամյանի, ԱԻՆ վաղամեռիկ նախարար Արմեն Երիցյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարները Չեխիա տեղափոխելով և անշարժ գույք ու այլ ունեցվածք գնելով։

Կապ հաստատեցինք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս մեզ ասաց.«Եթե ես ունեմ նման ունեցվածք, ինչի մասին գրել է տվյալ լրատվամիջոցը, ապա ես պատրաստ եմ դա նվիրել նրանց»: «Ես կառաջարկեի տվյալ լրատվամիջոցին ավելի ճշմարտանման լրատվություն տարածել և ավելի հետաքրքիր զբաղմունք գտնել»,-հավելեց Հովիկ Աբրահամյանը:

Աղբյուր՝ hayeli.am

Կիսվիր ընկերներիդ հետ