Հոսանքի տատանումների պատճառով փչացած տեխնիկայի համար մարդիկ կարող են փոխհատուցում ստանալ

Էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում շարքից դուրս եկած էլեկտրակենցաղային, համակարգչային եւ այլ տեխնիկայի վնասվածքների եւ դրանց վերանորոգման համար տուժած բաժանորդները փոխհատուցում կստանան ՀԷՑ-ի կողմից։

«Էլցանցերը» փոխհատուցում կվճարի, եթե տեխնիկան փչացել է ոչ թե տերերի անփութության, այլ հոսանքի տատանումների պատճառով։ Դրա համար պետք է անել հետևյալ քայլերը․

1․ Բաժանորդն իր տարածքը սպասարկող մասնաճյուղից ստանում է տեղեկանք տվյալ օրը գրանցված   տատանման վերաբերյալ։

2․ Բաժանորդը գնում է մասնագիտական արհեստանոց (մասնավորապես, ՀԷՑ ՓԲԸ-ի հետ համագործակցության պայմանագիր կնքած «Հրայր ՍՊԸ», որտեղ սարքավորումը վերանորոգում են։

3․ Եթե սարքավորումը ենթակա չէ վերանորոգման և ամբողջովին շարքից դուրս է եկել, արհեստանոցի կողմից բաժանորդին տրվում է համապատասխան տեղեկանք, որի հիման վրա նա դիմում է ՀԷՑ ՓԲԸ՝ արդեն ֆինանսական փոխհատուցում ստանալու պահանջով։

4․ Բաժանորդը կարող է նաև վերանորոգել իր կենցաղային ապրանքը իր նախընտրած արհեստանոցում, ներկայացնել կտրոնը, ստանալ փոխհատուցման գումարը։