Հողերի շուրջ 30 տարի առաջ էին «բազառն» արել. Նիկոլին ճարպկորեն բերեցին, որ սաղ լափը թափեն գլխին. Հախվերդյան

Հողերի շուրջ 30 տարի առաջ էին «բազառն» արել. Նիկոլին ճարպկորեն բերեցին, որ սաղ լափը թափեն գլխին. Հախվերդյան

24news.am-ը գրում է․ Հողերի շուրջ 30 տարի առաջ էին «բազառն» արել։ Նիկոլին ճարպկորեն բերեցին, որ սաղ լափը թափեն գլխին։ Այս կարծիքին է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանին բերել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Խոսելով ընդդիմադիրների պայքարի մասին՝ Հախվերդյանն ասել է, որ նրանց հետևից ժողովուրդը չգնալու պատճառներ ունի։

Ռուբեն Հախվերդյան

«Նիկոլին հանենք և՞․․․ ինչ։ Շարժումը դեռ գործողություն չի։ Ծրագիր չկա։ Նիկոլին քացով տալով պետք է դուրս հանել, բայց ընդդիմությունդ ովքե՞ր են, դրանից հետո ո՞ւր ենք գնալու։ Ինչի՞ մարդիկ պիտի գնան հանրահավաքի։ Մեռան 30 տարի գնալով, ոչինչ չի փոխվում»,- ասել է նա։

Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում