«Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է, բոլորով գնում ենք դբա լավը»․ Փաշինյան (Տեսանյութ)

«Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը» ,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաև Վանաձորում: Եվ այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում» ,-գրել է Փաշինյանը:

Գրառման հետ մեկտեղ Փաշինյանը հրապարակել է նաև տեսանյութ, որում երևում է կառավարության նվերը Վանաձորին՝ լուսաձայնային շատրվանների տեսքով։